5 oր անց պարզվել է Զnդի կшմրջի վթшրի զnհի ինքնnւթյունը

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից այրված «ԳԱԶԵԼ»–ի մահացած ուղևորներից մեկի ինքնությունը 5 օր անց պարզվել է։

Ինքնությունը չպարզված դիակից վերցվել էր արյան նմուշ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 10-ին մահացել է գազելի ուղևորներից մեկը՝ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը:
Աղբյուրը՝ https://mamul.am/am/news/155506

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*