Ինչպեu ամшնորը նշել 30 հшզար դրшմով

«Տեսել եմ, թե մարդիկ ինչպես են պարտքերով ու վարկերով Նոր տարի անում ու ամիսներով այդ պարտքերն են փակում։ Կարծում եմ, որ մարդիկ պետք է ամբողջ տարին լավ ապրեն»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով օրեր առաջ կատարած գրառմանը, որով հայտնել էր, որ 30 հազար դրամով է Նոր տարվա սեղան գցելու։  Բարսեղյանի խոսքով՝ հնուց եկած ավանդույթ է սնունդը կուտակել, հետո այն արագ-արագ ուտել, որպեսզի չփչանա, փչացածը թափել, իսկ չփչացողը՝ վերամշակել։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ հենց 30 հազար դրամ, Բարսեղյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ դա հերիք է և արդեն 3 տարի է՝ ես տեղավորվում եմ այդ գումարի մեջ․ «Սեղանին դնում եմ թեթև սնունդ։ Մսեղեն չեմ դնում ընդհանրապես, իսկ խմիչքը 30 հազար դրամի մեջ չի մտնում։ Այն ամբողջ տարվա ընթացքում կուտակվում է, խմող չկա տանը։ Սեղանին նաև մոմեր եմ դնում, որոնք չեն ուտվում։ Այս տարի որոշել եմ թխվածք սարքել իմ բաղադրատոմսով՝ շոկոլադային կեքս»։ Ըստ նրա՝ մարդիկ կան, ովքեր ուզում են ցուցադրել․ «Ես կարգին ուտող եմ, բայց համարում եմ, որ այդ օրերին պետք չի ծանրաբեռնել ստամոքսը։ Հնարավոր է, որ սպաս եփեմ և թթու բորշ երևի»։  Պատասխանելով հարցին, թե ընտանիքի անդամները համաձայն են արդյոք որոշման հետ՝ նա նշեց․ «Ընտանիքի անդամներին որ մնա ընդհանրապես նոր տարի չեն նշի»։  Արմինե Նավոյան

Աղբյուր՝ https://www.armdaily.am

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*