Բնությшն шնգին բшրիքը. խոտшբույս, nրը հիuունից шվել հիվшնդություններ է բnւժում

Այսօր EnterTrain-ը կպատմի մեզ բոլորիս հայտնի և սիրելի ուրցի բուժիչ հատկությունների մասին։ Այս բնական հակաբիոտիկը նաև հակավիրուսային, սպազմոլիտիկ, անտիսեպտիկ, հատկություններով է օժտված։ Ուրցը ոչնչացնում է ախտածին մանրէները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը,մաքրում է շլակներից, մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորմանը։

Ուրցի եթերայուղը հազարապատիկ բացելու դեպքում էլ այն միևնույնն է ոչնչացնում է ստաֆիլոկոկը։ Այս եթերայուղը ի վիճակի է 90 տոկոսով ոչնչացնել ախտածին միկրոօրգանիզմները ընդամենը երեք ժամում՝ գոլորշացման ընթացքում։

Ամենից հաճախ այս բույսը կիրառում են ինֆեկցիոն–շնչառական հիվանդությունների դեպքում։ Այն բուժիչ ազդեցություն է գործում հազի, լարինգիտի, կոկորդի բորբոքումների, ասթմատիկ երևույթների, քթի խոռոչի վարակիչ պաթոլոգիաների դեպքում, ջրիկացնում է խորխը, փափկեցնում է լորձաթաղանթը։

Այս բուրավետ խոտն օգնում է նաև ընկճախտի, մշտական հոգնածության, ուշադրության ցածր կենտրոնացման դեպքում։ Բացի այդ, ուրցը լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, կարգի է բերում ցածր ճնշումը։

Ուրցը օգտագործվում է նաև.

• Արգանդի լորձաթաղանդի բորբոքման և կանդիդոզի դեպքում,

• Եղունգների սնկային հիվանդությունների դեպքում,

• Ոչնչացնում է մակաբույծներին,

• Որպես միզամուղ,

• Միջատների խայթոցների դեպքում

• Բարելավում է մաշկի և մազերի վիճակը

Մենք սովոր ենք օգտագործել ուրցը որպես համեմունք կամ թեյ, սակայն նրա բուժական հատկությունները նույնպես պակաս ուշադրության արժանի չեն։

Աղբյուր՝  EnterTrain

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*