Գшգիկ Աբրաhամյանը hեղափnխությnւնից hետո վերuկսել է նшխկին իշխանnւթյnւնների oրոք 6 տшրի խոչընդnտների hանդիպած իր բիզնեuը

Գործարար Գագիկ Աբրահամյանը արաբ ներդրողի հետ վերսկսել է նախկին իշխանությունների օրոք մի շարք խոչընդոտների հանդիպած՝ հանքային ջրերի արտադրության բիզնեսը։

Աբրահամյանը, թեպետ չցանկացավ մանրամասնել՝ ինչ խոչընդոտների մասին է խոսքը, այնուամենայնիվ հայտնեց, որ հեղափոխությունից հետո այդ խոչընդոտներն ու խոչընդոտողներն ուղղակիրորեն վերացել են։

Աբրահամյանը մոտ վեց տարի առաջ արաբ գործարարի հետ համագործակցությամբ հանքային ջրերի արտադրության ծրագիր էր սկսել, սակայն աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով չէին կարողացել ավարտին հասցնել․

«Բիզնեսի դասական օրինակ է, երբ նախաձեռնում ես ինչ-որ բան, շատ արագ պիտի անես, վերջացնես։ Մենք մոտ վեց տարի առաջ որոշեցինք հանքային ջրերի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով օժտված գործարան կառուցել։ Դիմեցինք կառավարությանը, կառավարությունը աճուրդային կարգով հատկացրեց անհրաժեշտ տարածքները Կոտայքի մարզի Հանքավանի շրջանում։ Եւ մենք էնտուզիազմով ուզում էինք սկսել աշխատանքները»,-ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ հետաքրքրական է այն հանգամանքը, որ արաբ բիզնեսմենն անգամ այդ խոչընդոտներից հետո պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը։ 

Աբրահամյանը մեր զրույցում հայտնեց, որ տարիների ընթացքում իրենք ջրերի մանրակրկիտ ուսումնասիրության համար հրավիրել են մի շարք մասնագետների Շվեյցարիայից, Գերմանիայից ու այլ երկրներից․

«Ես չգիտեմ՝ ՀՀ-ում կա՞ն այլ հանքային ջրեր, որ ունեն եվրոպական սերտիֆիկատ, բայց իմ տեղեկություններով՝ միայն մեր ընկերությունն է, որ ունի այդ սերտիֆիկատը»,- մեր զրույցում ասաց գործարարը։

Աբրահամյանի խնդրանքով՝ դեռեւս չենք նշում ընկերության ու հանքային ջրի անունը։

Գործարարը նշեց, որ իրենց հիմնական նպատակը հանքային ջրերի արտահանումն է, բայց այն Հայաստանում ամենայն հավանականությամբ եւս կվաճառվի։ Աբրահամյանը նկատեց, որ եվրոպական երկրները շատ ուշադիր են սննդամթերքի, ջրի հանդեպ, դրա համար էլ իրենց արտադրության հանքային ջրի տարաների վրա նշված են ջրում պարունակվող բոլոր նյութերի անունները։

Այս բիզնեսում ավելի քան 30 մլն ներդրում է կատարվել։ Եկող տարվա մայիս-հունիս ամիսներին գործարանն արդեն կաշխատի․ շինաշխատանքները չեն դադարելու նաեւ ձմռանը։

Գագիկ Աբրահամյանը մեր զույցում պատմեց, որ նույն արաբ գործարարի հետ տարիներ առաջ մեկ այլ ծրագիր էլ են որոշել իրականացնել՝ ոչխարաբուծության ու բրդի վերամշակման ոլորտում։ Սակայն այդ նախագիծը վերոնշյալ խոչընտոտների պատճառով էլի մնացել է թղթին գրված․

«Եղեգնաձորի Գողթանիկ գյուղում ուզում էինք ժամանակակից տեխնոլոգիաներով ոչխարաբուծական կենտրոն հիմնել։ Ավստրալիայից մասնագետներ էինք հրավիրել, հողը, տարածքը մանրակրկիտ ուսումնասիրել էին, գիտեք՝ էնտեղ այս ոլորտը շատ զարգացած է։ Տեխնոլոգիաներն ու ողջ ծրագիրն արդեն պատրաստ էր։ Բայց անհասկանալի պատճառներով էլի մերժեցին»,-պատմեց գործարարը՝ հավելելով, որ անանուն, չստորագրած նամակ է ստացել արաբ բիզնեսմենը՝ ըստ էության գյուղատնտեսության նախարարությունից, որտեղ ասված է եղել, թե այդ հողերը չեն կարող տրամադրել այդ ծրագրի համար, քանի որ այդ տարածքով կարող է անցնել ջրամուղ, գազամուղ եւ այլն։

8000 գլուխ ոչխարի համար նախատեսված ֆերմայի նախագիծը

Արաբ գործարարը ցանկացել է նաեւ վերանորոգել գյուղի դպրոցը, բայց դա էլ չեն կարողացել անել։ Գյուղի բնակիչները դրական արձագանք են տվել, սակայն նույն այդ նամակի մեջ գրված է եղել, իբրեւ գյուղի ավագանին դեմ է ծրագրի իրականացմանը։

Ապա գործարարները նույն ծրագիրը փորձել են իրակացնել նաեւ Գեղարքունիքի մարզում, կրկին խոչընդոտներ են առաջացել։

Գագիկ Աբրահամյանը մեր զրուցում ասաց, որ հանքային ջրերի գործարանի աշխատանքներն ավարտելուց հետո պատրաստվում են անպայման իրականացնել նաեւ ոչխարաբուծության ֆերմայի նախագիծը։
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*