Ինչպես զnւգարան գնшլ, երբ ժամшնակ չկա. բավшրար է այu կետին uեղմելը….

Երկարատև ուղևորությունից կամ կարևոր միջոցառումից առաջ պետք է թեթևացնել աղիները:

Բայց լինում են պահեր, երբ դա չի լինում մեր ցանկությամբ:

Ինչպես խթանել աղիները դրանք մաքրելու համար՝ կներկայացնի EnterTrain-ը:

Ինչպես արագ զուգարան գնալ

1. Տաք ըմպելիքներ

Առավոտյան սուրճը արտաթորանքի խթանման հրաշալի միջոց է: Բժիշկները պնդում են, որ այդպիսի հատկություն բոլոր տաք ըմպելիքներն ունեն: Լայնացնելով հոդերը և արյան հոսքը խթանելով՝ տաք հեղուկն ակտիվացնում է աղիների աշխատանքը: Եթե պետք է երկար ճանապարհից առաջ մաքրել աղիները, 1 բաժակ սուրճ կամ թեյ խմիր:

2. Վաղ արթնացում

Ով վաղ է արթնանում, նա լավ է զուգարան գնում: Պետք է մեկընդմիշտ հիշել այս կանոնը: Վաղ արթանցումը մեր օրգանիզմին տալիս է ժամանակ նախաճաշը մարսելու և կարիքները հոգալու համար: Կարևոր միջոցառումից կամ ուղևորությունից առաջ աշխատիր առնվազն 30 րոպե ապահովել զուգարանի համար:

3. Մերսում

Ափով զգուշությամբ որովայնի ներքևի մասը սեղմելը կօգնի թեթևանալ: Այս մերսումը նպաստում է կղանքի անջատվելուն, նաև ակտիվացնում է աղիների աշխատանքը: Այս մեթոդը շատ օգտակար է փորկապության դեպքում:

4. Խիստ անհրաժեշտութան դեպքում

Վազորդներն այդ հնարքը կիրառում են մրցումից առաջ՝ գլիցերինով հետանցքային մոմիկներ են օգտագործում: Այդ դեղամիջոցը սկսում է ազդել 15-20 րոպե անց, բայց կարող է նաև մի քանի ժամ հետո գործել:

5. Ֆիզիկական ակտիվություն

Սպորտով զբաղվելը ևս կարող է զուգարան գնալու ցանկություն առաջացնել: Ուստի մարզումից առաջ պետք է ոչ մեծ մարզանք անել և զուգարան գնալ:

Վերը նշված միջոցներին չդիմելու համար պետք է հիշել, որ նորմալ արտաթորանքին նպաստում է մեծ քանակությամբ բջջանյութի օգտագործումը: Ուստի պետք է սննդակարգը համալրել բանջարեղենային ուտեստներով և մրգերով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*