Առավnտ շnւտ բերմшն են ենթшրկվել #SutNikol նախաձեռնnւթյան անդшմներ Նшրեկ Սամսnնյանը, Արթnւր Դանիելյшնը և Կոնuտանտին Տեր-Նակшլյանը (տեuանյութ)


Այսօր՝ ապրիլի 15-ին, վաղ առավոտյան բերման են ենթարկվել sutNikol նախաձեռնության անդամներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը: Վերջիններս բերման են ենթարկվել իրենց իրականացրած ակցիայի ընթացքում, երբ մայրաքաղաքի փողոցներում գրելիս են եղել #sutNikol:

Նախաձեռնության անդամ Նարեկ Սամսոնյանը միջադեպից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«#SutNikol նախաձեռնության անդամների հետ ամեն ինչ կարգին է: Շուտով բոլորով դուրս կգանք ոստիկանության Կենտրոնի բաժնից: Շնորհակալություն բոլոր անհանգստացողներին, կներեք, որ անձնական նամակներին չեմ պատասխանում:

Մամուլի ներկայացուցիչներին էլ հայտնեմ, որ այսօր ասուլիս կտանք նախաձեռնության համակարգողներով և կպատասխանենք բոլոր հարցերին: Շուտով ասուլիսի տեղի ու ժամի մասին կհայտնենք էլ-փոստով»:

Աղբյուր՝ https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*