Արդեն գրվել է՝ ֆիլմի վերջը, եւ էկրшնը մգшցե՞լ է. Նիկnլ Փшշինյանը՝ խnստումները չկшտարելnւ եւ Uաշիկ Սարգuյանի մաuին

«Ինչքան հասկացա, այդ ակցիայի կազմակերպիչները Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա, օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ այս չենք արել, այն չենք արել: Խորհուրդ եմ տալիս, ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել: Ցանցերը բռնած՝ փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք: Այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ»,- այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանից դուրս գալուց հետո լրագողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր դեմ կազմակերպված ֆլեշմոբի մասին հարցին:  

Լրագրողը նկատեց, որ «Սուտ Նիկոլ» կարգախոսով ֆլեշմոբի մասնակիցներն իրեն մեղադրում են խոստումները չկատարելու, մասնավորապես Սաշիկ Սարգսյանի հայտնի «50/50» երեւույթը չբացահայտվելու համար: «Ես ուզում եմ հասկանալ՝ ավարտվե՞լ է ինչ-որ բան, հիմա մենք ինչ-որ մի վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել է՝ ֆիլմի վերջը, եւ էկրանը մգացե՞լ է»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով հեղափոխության ընթացքում իր տված խոստումները կետ առ կետ գույքագրել՝ տեսական խոսակցությունից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է արագաչափերից չհրաժարվելուն, վարչապետը պարզաբանեց. «Ես ԱԺ-ում էլ ասացի. մի կողմից մեզ մեղադրում են, թե ոչ մի փաստարկ չեք լսում, իսկ այն դեպքերում, երբ լսում ենք, մեզ ասում են՝ դուք խոստումը չեք կատարել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Սաշիկ Սարգսյանի արտերկրում գտնվելու փաստի մասին հարցին, երբ Սարգսյանի որդին ասել էր, թե նա ոչ թե բուժման, այլ հանգստանալու նպատակով է մեկնել: «Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված, եւ քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հանրապետությունից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել, եւ եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով ու որեւէ մեկին պետք է հնարավորություն տա պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատժի կենթարկվեն»,- վստահեցրեց նա:  
Աղբյուրը՝ http://www.armtimes.com

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*