Ողջ կյանքu ես uխալ էի պատրաuտում ապnւրը. աhա, թե ինչnւմն է գшղտնիքը…

EnterTrain-ը ներկայացնում է ապուրի շատ հետաքրքիր բաղադրատոմս:

Խորհուրդ է տրվում պատրաստելիս սոճը չկտրել, այլ հում սոխը բլենդերով մանրացնել մինչև պյուրե դառնա, հետո ավելացնել ապուրի մեջ:

Սոխի պյուրեն ապուրին ավելացնելու դեպքում այն ավելի կնրբանա, յուրահատուկ նուրբ բույր է ստանում:

Կարող եք նախքան սոխով պյուրե պատրաստելը՝ մանրացված սոխը տապակել կարագով:

Կարելի է նաև ապուրների մեջ կարագով տապակած գազարով և տապակած սոխով պյուրե ավելացնել:

Ներկայացնում ենք նաև մարոկկոյական ապուրի բաղադրատոմս, որը շատ պարզ է, համերի յուրահատուկ համադրություն է:

Կծու ապուր

Բաղադրիչները՝

  • 150 գ. գառի միս կամ ցանկացած այլ միս կտրտած
  • 400 գ. լոլիկով պյուրե
  • 150 գ. սոխով պյուրե
  • 400 գ. կիսախաշաճ սիսեռ
  • 150 գ. կանաչ ոսպ
  • 100 գ. մանր կտրտած մաղադանոս
  • 150 գ. օսլա՝ 150 մլ ջրի մեջ լուծված
  • 2 ճ. գ. տոմատի մածուկ
  • 100 գ. բրինձ
  • 2 թ. գ. սև պղպեղ
  • 1 թ. գ. քրքում
  • 1,5 ճ. գ. կարագ
  • Աղ ըստ ճաշակի
  • Կես կիտրոն
  • Արմավ, թուզ, փահլավա մատուցման համար

Պատրաստումը՝

Սիսեռը թրջիր 5-6 ժամով, եփիր մինչև կիսապատրաստ լինի:

Բլենդերով հում սոխից պյուրե պատրաստիր: Կաթսան դիր կրակի վրա և պյուրեն լցրու մեջը:

Մաքրիր լոլիկի կեղևը և պյուրե պատրաստիր: Այն ավելացրու սոխի պյուրեին, անմիջապես ավելացրու կտրտած մաղադանոսի կեսը:

Կաթսայի մեջ լցրու սիսեռը և կանաչ ոսպը, կտրտած միսը: Կարելի է նաև հավ օգտագործել:

Ապուրի մեջ կարագ ավելացրու:

Ավելացրու պղպեղը, քրքումը, աղ: Խառնիր ապուր:

Սառը ջուր լցրու, եռացրու:

Կաթսայի մեջ ավելացրու տոմատի մածուկը: 40 րոպե անց բրինձն ավելացրու: Եփելու ընթացքում խառնիր:

Երբ սիսեռը պատրաստ լինի, աելացրու օսլան: Այն զգուշությամբ լցրու՝ անընդհատ խառնելով: Ապուրը եռման ջերմաստիճանի հասցրու, բայց նորից մի եռացրու:

Ավելացրու մաղադանոսի մնացած մասը: Հարիրան կամ մարոկկոյական ապուրը պատրաստ է:

Խիտ, տաք, կծու, թթու: Այս յուրահատուկ ապուրը կարելի է մատուցել կիտրոնի կտորներով:

Նաև չրերով, որոնք ստեղծում են թթու, կծու և քաղցր համերի հավասարակշռություն:

Ապուրի հետ կարելի է նաև փահլավա մատուցել:

Ոսպով այս ապուրը կարելի է պատրաստել նաև առանց մսի, ապուրը դրանից չի տուժի:

Բարի ախորժակ 🙂

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*