Ո՞վ է Սարգիu Գրիգnրյանի առшջին ամուuնության արդյունքnւմ ծնվшծ գեղեցկուhի դուuտրը. ինչ հարաբերnւթյունների մեջ են նրшնք. ՖՈՏՈՇԱՐՔ

Բոլորս գիտեինք, որ դերասան Սարգիս Գրիգորյանն ամուսնացած է Մանո Գրիգորյանի հետ և ունի 2 աղջիկ, սակայն հայտնի դարձավ, որ դերասանն ունի ևս մի աղջիկ՝ առաջին ամուսնությունից, պարզապես մամուլում միշտ հայտնվում են Սարգսի փոքր աղջիկները՝ Էվան և Յանան։

Վերջին շրջանում Նարեն հաճախ է լինում Սարգսի տանը, և նրա հարաբերությունները դերասանի ընտանիքի հետ բավականին սերտացել են։

«Նարեին մի քիչ ուրիշ սիրով եմ սիրում». իր տարեդարձի օրը Tert.am Life–ին տված հարցազրույցում ավագ դստեր մասին այսպես արտահայտվեց դերասան Սարգիս Գրիգորյանը։ Նարեն Սարգսի ավագ դուստրն է առաջին ամուսնությունից։ Նա արդեն 11 տարեկան է։ Դերասանը երկրորդ ամուսնությունից ևս 2 դուստր ունի՝ Էվան ու Յանան։ 3 քույրերը շատ ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ, հայրիկի տարեդարձին էլ Մանոյի նախաձեռնությամբ տեսահոլովակ էին նվիրել հայրիկին։

Tert.am Life–ը դերասանի կնոջ` Մանոյի հետ զրուցել է Սարգիսի նախկին կնոջ և ավագ դստեր հետ հարաբերությունների մասին։ Դերասանի 3 աղջիկները հաճախում են նույն դպրոցը, որտեղ հանդիպելու առիթ հաճախ են ունենում։ Մանոյից հետաքրքրվեցինք, թե որքան հաճախ են Նարեի հետ հանդիպում դասերից դուրս։

«Ձևականությունների հետևից ընկնել չեմ ուզում։ Հիմա ժամանակը շատ արագ է առաջ գնում, երեխաները շատ զբաղված են, տարբեր խմբակների են գնում, Նարեն նույնպես։ Ամռանն ավելի շատ եք շփվում, քանի որ ամառանոց ունենք, նա մի քանի օրով գալիս է մեզ մոտ։ Երբ դասերը սկսվում են, ես էլ եմ հեռվանում իմ երեխաներից, քանի որ անընդհատ տարբեր պարապմունքների են գնում։ Ամեն ինչ անում ենք, որ հանգստյան օրերին միասին լինենք»,– ասաց նա։

Ըստ Մանոյի` Նարեի հետ հարաբերություններն ի սկզբանե հեշտ են դասավորվել, թեև իրենց շփումը սկսվել է, երբ աղջիկն արդեն 5 տարեկան էր։ Մանոն նշեց, որ հակառակ Սարգսի, ինքը չի սիրում շտապել, արագ որոշում կայացնել, կարծիք կազմել, երբեմն էլ ապավինում է ճակատագրին։

«Սառույց ի սկզբանե չի եղել, պարզապես, կա մեկը մյուսին ընտելանալու պրոցես, քանի որ մենք ավելի ուշ հանդիպեցինք։ Բոլորս էլ ամեն ինչ արել ենք, որ ադապտացման պրոցեսն ավելի արագ լինի։ Նարեն մեծ է Էվայից ու Յանայից, սակայն իրենք իրար շատ են սիրում։ Ինձ հետ էլ են շատ լավ հարաբերություններ։ Ոչ ոք չի կարող վատ լինել ինձ հետ, քանի որ տեսակով այնպիսի մարդ եմ, որ միշտ հասկանում եմ դիմացինիս, փորձում եմ յուրաքանչյուր իրավիճակում հասկանալ` ինչու էդպես եղավ»,– ասաց դերասանի կինը։

Երբեմն, կանայք խանդով են վերաբերում ամուսինների երեխաներին առաջին ամուսնությունից։ Մանոն նշեց, որ երբևէ նման մոտեցում չի ունեցել։

«Ի սկզբանե, երբ մենք որոշեցինք ամուսնանալ, ինձ համար դա խնդիր չի եղել։ Ցավոք, շատ եմ լսում, որ մարդիկ բաժանվում են, մայրերն արգելում են երեխաների շփումը հոր հետ, իրենց անձնական խնդիրները փորձում են փաթաթել երեխաների վրա։ Դա ինձ խայտառակ ցավ է պատճառում, նույնիսկ, եթե չեմ ճանաչում այդ մարդկանց, ուզում եմ զանգել ու ասել՝ մի արեք այդպես։ Առանց այդ էլ, երբ ծնողները բաժանվում են, երեխան տուժված է ծնողների պատճառով, այսպես, թե այնպես, դա անդրադառնալու է իր վրա։ Երբ մենք երեխա ենք ունենում պատասխանատվություն ենք կրում իր համար։ Եթե ծնողերի միջև ինչ–որ բան չի ստացվում, պետք է այնքան խելամիտ ու խորիմաստ լինեն, որ երեխան չզգա այդ պակասը, գոնե, ինքը երկու մասին չբաժանվի։ Կարծում եմ` դա պետք է կինը անի։ Տղամարդը որսորդ է, նա միշտ դուրս է գալիս որսի, եթե խելացի եղար, իրեն կբերես քո որսի մոտ»,– նշեց պարուհին։

Ինչ վերաբերում է Սարգսի առաջին կնոջ հետ շփմանը` Մանոն ասաց. «Մենք շատ նորմալ հարաբերություններ ունենք։ Չենք կարող հարաբերություններ չունենալ, որովհետև երեխան գնում–գալիս է, շատ հարցեր կան, որ մայրը պետք է թույլատրի»։

Աղբյուր՝ https://goodinfo-24.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*