Միuն այuպես բաuտուրմա դրեք, և այն այնքան փափnւկ կuտացվի, որ կhալվի բերանnւմ

Կբացենք մի գաղտնիք, որի շնորհիվ կկարողանանք ամենլավ խոհարարը լինել միս պատրաստելու մեջ

Հատուկ բաստուրմա դնելու բաղադրատոմս, որի շնորհիվ միսը եփելուց հետո շատ փափուկ կստացվի, այնքան փափուկ, որ կհալվի բերանում։

Բաղադրամասեր

2 կգ խոզի մսին՝

2 ճաշի գդալ աղացած կարմիր պղպեղ,

2 ճաշի գդալ աղ,

2 ճաշի գդալ սև աղացած պղպեղ,

1 ճաշի գդալ խնձոր քացախ,

մի պտղունց շաքարավազ,

0,5 հատ գլուխ սոխ,

1,5 ճաշի գդալ ձիթայուղ,

2 ճաշի գդալ գարեջուր

Պատրաստման եղանակը

Միսը կտրատեք և համեմեք աղով և պղպեղներով, լավ խառնեք։

Ավելացրեք քացախը և ձիթայուղը և կրկին լավ խառնեք։

Սոխը ճզմիչով ճզմեք մսի վրա, մնացած զանգվածն էլ լցրեք մսի վրա, լավ խառնեք։

Վերջում ավելացրեք գարեջուրը և շաքարավազը։

Այն պոլիէթիլենային տոպրակով հերմետիկ փակեք և դրեք սառնարանը, բայց թույլ տեղ, որ սառույց հանկարծ չկապի։

12 ժամ հետո կարող եք արդեն պատրաստել։

Այս բաղադրատոմսով կարող եք թե՛ խորոված անել, թե՛ կարտոֆիլի հետ միասին ջեռոցը դնել։

ԱղբյուրS

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*