Համացանցnւմ էhայտնվել Պզnյի դuտեր հարuանիքի տեսшնյութերը

Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութերը հայտնվել են համացանցում…

Ինչպես արդեն հայտնի է, տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի՝ Պզոյի դստեր շքեղ հարսանիքը…

Ըստ մամուլի հրապարակումների` ծնունդով Երևանից «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, գող է կարգվել 1991 թ.-ին Դոնի Ռոստով քաղաքում։ ԱՄՆ է տեղափոխվել 1996 թ.-ին…

Հարսի անունը՝ Դիանա Ղազարյան, փեսան՝  Էդուարդ Մադաթյանի՝ խուճուճ Էդոյի փեսայի ըներն է, անունը Էդվարդ, ով շինարարական բիզնեսով է զբաղվում…

Դիանան 21 տարեկան է, փեսան 26։ Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է…

Շորը արժեցել է 17 հազար դոլար։ Մեր տեղեկությունների համաձայն՝ հարսանիքի խմիչքը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, նախապես բեռնատարներով բերվել է ԱՄՆ-ից…

Եկեղեցու,տան ծաղկային ձևավորումը իրականaցրել է Էնի Ռոսը…

Իսկ քաղցրավենիքը բերվել է Դուբայից։ Պսակադրությունը կատարվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում…

Արմեն Ղազարյանի կնոջ՝ Քրիստինա Պողոսյանի զգեստը Վալենտինո ապրանքանիշի է։ Հարսանիքի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանն է։…

Շքեղ հարսանիքի տեսանյութը հայտնվել է համացանցում․․․

Հարսանիքի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ու ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները` Սոնան, Սոսո Պավլիաշվիլին, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն։ Հյուրերի թվում են եղել նաև խորհրդային կինեմատոգրաֆի լեգենդ Վախթանգ Կիկաբիձեն, նախկին պատգամավորներն ու ավելի քան երեք հարյուր հյուր։

Հայտնի է, որ պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Զույգի քավորը գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է։

Լուսանկարիչ Հայկուհի Եսայանը հրապարակել է քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի դստեր հարսանիքի տեսանյութը, որը կարող եք դիտել ստորև՝

Աղբյուր՝ https://info24.am

Դիտել

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*